«Օսկարի» հավակնորդները հայտնի կդառնան հունվարի 10-ին![]() 19 սեպտեմբերի 2012 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան պաշտոնապես հայտարարել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության կարևոր ամսաթվերը: Դրա հետ մեկտեղ ակադեմիան հաստատել է, որ մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2013թ. հունվարի 10-ին` 5 օր շուտ, քան նախկինում էր սահմանված: Նոր ժամանակացույցով «Օսկար» մրցանակի հավակնորդների անունների հայտարարման ժամկետը առաջ է ընկնում Ոսկե գլոբուս մրցանակի հավակնորդների հայտարարման օրվանից` հունվարի 13-ից: Բացի այդ, Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան հաստատել է, որ նոր ժամկետի նշանակման շնորհիվ ակադեմիայի անդամներն առաջին անգամ հնարավորություն կունենան քվեարկելու էլեկտրոնային տարբերակով: Քվեարկության կենտրոնները գտնվելու են Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Լոնդոնում: Բացատրելով «Օսկարի» նորընտիր ժամանակացույցը` Ակադեմիայի գլխավոր օպերացիոն տնօրեն Ռիք Ռոբերթսոնը հայտնեց, որ այդպիսի որոշում է կայացվել, որպեսզի և' քվեարկողները, և' հանդիսատեսները ավելի շատ ժամանակ ունենան դիտելու 40 կամ 50 հավակնորդ ֆիլմերը, հաղորդում է aceshowbiz.com-ը: Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. փետրվարի 24-ին: ABC Television Network-ը մրցանակաբաշխությունը կհեռարձակի աշխարհի ավելի քան 225 երկրներում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |