Ռադովան Կարաջիչին դատարանը 300 ժամ է տվել՝ պաշտպանության փաստարկներ ներկայացնելու համար![]() 19 սեպտեմբերի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչին Միջազգային տրիբունալը 300 ժամ է տվել՝ պաշտպանության փաստարկներ ներկայացնելու համար: Ռադովան Կարաջիչը, որին մեղադրում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ Բոսնիայի ու Հերցոգովինայի հակամարտության ժամանակ, պահանջել է իրեն տրամադրել 600 ժամ: Մինչդեռ Հաագան կրկնակի անգամ կրճատել է այդ ժամկետը՝ նույնքան ժամանակ տալով նրան, որքան պահանջվեց դատախազությանը նրա մեղավորության ապացույցները ներկայացնելու համար: Կարաջիչը, որը հրաժարվել է փաստաբանների ծառայություններինց ու ինքնուրույն է իրեն պաշտպանում, մտադիր է 579 վկա հրավիրել դատարան, որոնք պատրաստ են հանդես գալ ի պաշտպանություն նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |