Հարձակման է ենթարկվել Չինաստանում ԱՄՆ դեսպանի մեքենան![]() 19 սեպտեմբերի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հակաճապոնական ակցիաների մասնակից բողոքող չինացիները հարձակվել են ԱՄՆ դեսպանի մեքենայի վրա՝ ԱՄՆ-ն համարվում է Տոկիոյի գլխավոր դաշնակիցը, հայտնում է Russia Today-ը: Բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցների մի խումբը հարձակվել է դեսպանի մեքենայի վրա և վնասել այն: Ինչպես հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, Չինաստանում ԱՄՆ դեսպան Հարրի Լոկը չի տուժել, սակայն ավտոմեքենան վնասվել է: Այս օրերին չինացիները բողոքում են Ճապոնիայի տարածքային քաղաքականության դեմ: Պեկինում վնասվել են մի քանի ճապոնական ռեստորաններ, հայտնում է IRIB World Service Ռուսական ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |