Գաֆէսճեան թանգարանի շենքի կառուցումը կշարունակվի, երբ հայտնի դառնա թանգարանի դիզայնը![]() 19 սեպտեմբերի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Երևանում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» ժամանակակից արվեստի թանգարանի շենքի կառուցման երկրորդ փուլը կսկսվի, երբ հայտնի դառնա թանգարանի դիզայնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մարքեթինգի և PR համակարգող Լիլիթ Սոխակյանը: Նրա խոսքով` Միացյալ Նահանգներում թանգարանի դիզայնի մրցույթ է հայտարարվել, որի արդյունքների մասին առայժմ հայտնի չէ: Անդրադառնալով Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հայտարարությանն այն մասին, որ բոլոր կիսակառույց շենքերի կառուցապատողները պետք է մեկ ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանին ներկայացնեն կառուցվելիք շենքի նախագիծը, կառուցման ժամկետներն ու ներդրումները և նոր պայմանագիր կնքեն քաղաքապետարանի հետ, Լիլիթ Սոխակյանը նշեց, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրինությունն առայժմ այդ առնչությամբ որևէ քայլ չի ձեռնարկել, քանի որ թանգարանի շենքի նախագիծը դեռևս հստակ չէ: Բոլոր այն կառուցապատողների տարածքները, ովքեր մեկ ամսվա ընթացքում նոր պայմանագիր չեն կնքի Երևանի քաղաքապետարանի հետ, կարող են իրավական հիմքերով քաղաքապետարանի գերակա շահ ճանաչվել: «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի կողմից կառուցվելիք թանգարանը ցուցանմուշների ֆոնդում ընդգրկելու է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ապակե արվեստի գործերի նշանավոր հավաքածուն` ներառյալ հանրահայտ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկիի, Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններից։ Մշտական ցուցադրության մեջ կներառվի 20-րդ դարի գեղանկարչական և քանդակային ականավոր արվեստի գործերի մի ընդարձակ շարք։ Դրա հետ մեկտեղ թանգարանը կհյուրընկալի միջազգային նշանակության շրջիկ ցուցահանդեսներ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |