ՄՈՍԿՎԱՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԴԵՄ10 մարտի 2005 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Մոսկվացիների պաշտպանության կոմիտեի աջակցությամբ տեղի է ունեցել Ծնողական կոմիտեի զանգվածային բողոքի ակցիան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Թիվ 1189 մանկապարտեզի երեխաների ծնողները իրենց բողոքն են հայտնել մանկապարտեզի փակման դեմ: Ինչպես հաղորդում է «Յաբլոկո» կուսակցության մամլո ծառայությունը, հավաքվածների ձեռքին կային պաստառներ. «Պաշտպանենք մեր երեխաներին», «Ո'չ կազինոներին եւ հյուրանոցներին մանկապարտեզների փոխարեն», «Յուրի Միխայլովիչ, կանգնեցրեք կառավարությանը» եւ այլն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրով հայկական կողմին պետք է տրամադրվեր տարածք Մոսկվայում հյուրանոցի եւ գործարար կենտրոնի կառուցման համար: Մայրաքաղաքի իշխանությունները որոշել էին, որ նպատակահարմար կլինի քանդել մանկապարտեզի շենքը: Ծնողներին որպես փոխհատուցում Մոսկվայի իշխանությունները առաջարկում են «նոր» մանկապարտեզ, որը գտնվում է վթարային վիճակում, 4-5 անգամ փոքր մակերեսով եւ չի համապատասխանում սանիտարական նորմերին, հաղորդում է աղբյուրը: «Մենք դեմ չենք Հայաստանի Հանրապետության գորխարար կենտրոնի կառուցմանը, սակայն չենք գտնում, որ դրա համար տասնյակ երեխաներ կարող են դուրս քշվել իրենց մանկապարտեզից: Քաղաքը պետք է հայկական կողմին առաջարկի շինարարության համար մեկ այլ տարածք»,-գտնում է Ալեքսեյ Նավալնին` Մոսկվացիների պաշտպանության կոմիտեի գործադիր քարտուղարը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |