Քաղաքաշինության նախարարն ու ԱԶԲ տնօրենը քննարկել են Հայատանում կոշտ թափոնների մշակման հեռանկարը![]() 19 սեպտեմբերի 2012 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման հարցերը քննարկելու նպատակով, այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ և Ֆրանսիայի զարգացման գործակալության պատվիրակներին` ԱԶԲ կոշտ թափոնների ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանի գլխավորությամբ: Նախարար Սամվել Թադևոսյանը ողջունելով հյուրերին` նշեց, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկությամբ կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության շրջանակներում որպես առանձին բաղադրիչ նախատեսվում է նաև մշակել հանրապետությունում նոր աղբավայրերի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման հիմնախնդիրը: Հայտնելով, Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակման գործում բանկի պատրաստակամության մասին, ԱԶԲ ծրագրի ղեկավար Դռաժեն Կուչանը նշեց, որ բանկն առաջարկում է նշված ռազմավարությունը մշակելուց և կառավարության հավանությունը ստանալուց հետո իրականացնել նաև ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներ՝ պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառմամբ: Իր հերթին, ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչ Սամուել Լեֆեվրեն տեղեկացրեց, որ ֆրանսիական կողմը միավորում է իր ջանքերը ԱԶԲ-ի հետ` վերոնշյալ ծրագրի համաֆինանսավորման համար: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ակտիվորեն ներգրավվել ազգային ռազմավարության մշակման գործընթացին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |