Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը նաև հմուտ հրաձիգ է![]() 19 սեպտեմբերի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նախաձեռնությամբ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին ընդառաջ, առողջ ապրելակերպ կարգախոսի ներքո կազմակերպվել էր մարտական զենքից հրաձգության առաջնություն, որին մասնակցում էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր: Անզիջում պայքարից հետո մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը , Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, ովքեր պարգևատրվեցին մեդալներով: Ողջունելով և շնորհավորելով առաջնության մասնակիցներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առողջ ապրելակերպին ուղղված համատեղ միջոցառումները կլինեն շարունակական և դրանց մասնակցություն կունենան նաև վարչական շրջանների աշխատակազմերը: Քաղաքապետը նաև նշել է, որ նմանատիպ միջոցառումները միաժամանակ նաև կլրացնեն մայրաքաղաքային մարզական ու սպորտային միջոցառումների շարքը: Հայաստանի սպորտի ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետի որոշմամբ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը պատգրատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |