Հայաստանի կանանց հավաքականը 0:2 հաշվով զիջեց Չեխիային![]() 19 սեպտեմբերի 2012 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտմեբերի 19-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը վերջին հանդիպումն անցկացրեց Եվրոպայի կանանց առաջնության խմբային մրցաշարում: Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հայ ֆուտբոլիստուհիները ուժերը չափեցին Չեխիայի հետ: Հանդիպման առաջին իսկ րոպեներից չեխ ֆուտբոլիստուհիներն իրենց ձեռքը վերցրին խաղի ղեկն ու նետվեցին գրոհի: Արդյունքում, արդեն 13-րդ րոպեին Մարկետա Ռինգելովան բացեց խաղի հաշիվը: Չնայած ակնհայտ առավելությանը, Չեխիայի ընտրանին առաջին կեսում այլևս չկարողացավ գրավել Աննա Կարապետյանի պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում չեխերի գլխավոր մարզիչը դաշտ դուրս բերեց Նիկոլա Դանիգելկովային, որն էլ 56-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 0:2: Հայաստանի հավաքականը կրեց հերթական պարտությունը և ընտրական 7-րդ խմբի 8 խաղերում չվաստակեց և ոչ մի միավոր: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |