ՑԱԽԱԼ-ը ստուգում է իսրայելական բանակի պատրաստվածությունը` հանկարծակի պատերազմի դեպքում

ՑԱԽԱԼ-ը ստուգում է իսրայելական բանակի պատրաստվածությունը` հանկարծակի պատերազմի դեպքում

PanARMENIAN.Net - Իսրայելի և Իրանի միջև լարվածության ավելացման ֆոնին ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի հրամանատար Բենի Հանցը հրամայել է արտակարգ զորավարժությունների անցկացման մասին, որոնք կոչված են ստուգելու իսրայելական բանակի պատրաստվածության մակարդակը` հանկարծահաս պատերազմի դեպքում:

Բանակի հրամանատարությունը չի հաղորդում զորավարժություններին մասնակցող զորքերի քանակության մասին, սակայն ընդգծում է դրանց զանգվածային բնույթը: Զորավարժությունները ղեկավարում է ՑԱԽԱԼ-ի հրետանու հրամանատար, գեներալ Ռոի Ռիֆթին:

Բանակում պնդում են, որ խոսքը պլանային միջոցառման մասին է, որը պետք չէ գնահատել որպես զորքերը ռազմական բարձր պատրաստվածության մակարդակում պահելու նշան:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---