«Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացել է բաթումահայ նկարիչ Հրաչ Սեչենյանի ցուցահանդեսը

«Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացել է բաթումահայ նկարիչ Հրաչ Սեչենյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարված էին բաթումահայ նկարիչ Հրաչ Սեչենյանի յուղաներկ և մատիտանկար աշխատանքներով:

Ցուցահանդեսը, որ կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը նկարչի ազգականուհի`Գուլիկո Փութկարաձե-Սեչենյանի օժանդակությամբ, նվիրված է տաղանդավոր նկարիչ և երաժիշտ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հրաչ Սեչենյանի ծննդյան 115-ամյակին:

Երեկոյին հնչել են տաղանդաշատ նկարիչ-երաժիշտ, Աջարիայի Ինքնավար Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հրաչ Սեչենյանի ջութակի համար գրված երաժշությունը, որ կատարել են դաշնակահար Կարեն Միրզոյանը և միջազգային մրցանակների դափնեկիր-ջութակահար Մարիաննա Ասրիևան:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---