Տարոն Մարգարյանը ճանաչվել է տարվա լավագույն քաղաքապետ![]() 19 սեպտեմբերի 2012 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Համազգային վստահության խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ազգային մրցանակաբաշխության 2012 թվականի «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում լավագույն քաղաքապետ է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Լավագույն քաղաքապետի մրցանակը Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը: Շնորհավորելով քաղաքապետին լավագույնը ճանաչվելու համար, Մուրադ Մուրադյանը ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և մայրաքաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին. Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար, Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է. «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր քաղաքի գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը»,- նշել է քաղաքապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |