Իրանի հայկական համայնքը քննադատում է ֆիլմը, որը վիրավորում է մահմեդականներին

Իրանի հայկական համայնքը քննադատում է ֆիլմը, որը վիրավորում է մահմեդականներին

PanARMENIAN.Net - Հյուսիսային Իրանի և Թեհրանի հայկական թեմը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը, որը վիրավորում է Մուհամմեդ մարգարեին, հաղորդում է Irna-ն: Թեմի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այդ սրբապիղծ և անհարգի ֆիլմի ստեղծումը վիրավորել է ամբողջ աշխարհի մահմեդականների զգացմունքները, այդ թվում` նաև իրանցիների: Յուրաքանչյուր նմանատիպ գործողություն, որն ուղղված է կրոնին, իմաստուն չէ և հիմնված չէ Հիսուսի պատվիրանների վրա և որևէ կերպ չի կարող արդարացվել»: Ինչպես ընդգծվում է հայտարարությունում, թեմը Իրանի ամբողջ հայակական համայնքի անունից քննադատում է այդ ֆիլմի ստեղծումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---