Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագծի հանրային ներկայացման արարողությանը![]() 19 սեպտեմբերի 2012 - 22:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում ներկա են գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողությանը: Նախահագը նծել է, որ իրենք գտնվում են շատ նվիրական տեղում, քանի որ այդտեղ հանգչում են հայ ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: «Այդ սրբազան անունների մեջ սակայն կա մեկը, որ բացառիկ է ամեն ինչով: Խոսքս Կոմիտաս վարդապետի մասին է: Նա գրեթե ամեն ինչ էր` երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ: Նրա անհատականությունը շատերի հետ են համեմատել, և նրա կատարած վիթխարի գործը համեմատվել է շատ մեծ գործերի հետ: Բոլոր համեմատություններն էլ իհարկե կաղում են, բայց կա մի համեմատություն, որ ամենամոտն է ճշմարտությանը: Նա հայ երգ ու երաժշտության Մաշտոցն է»,- նշել է նախագահը: Նա կոչ է արել Հայաստանում և Սփյուռքում բնակվող բոլոր բարերարներին ու բոլոր ցանկացողներին մասնակից լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց Եկեղեցի կառուցմանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |