Հենրիխ Մխիթարյանի դուբլը «Շախտյորին» հաղթանակ է բերել Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում![]() 20 սեպտեմբերի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի չեմպիոնի համար հեշտ չէր Չեմպիոնների Լիգայի դեբյուտանտ «Նորշելլանդի» հետ խաղում, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկու գոլերի շնորհիվ, տանտերերը կարողացան հաղթանակ տանել դանիացիների նկատմամբ: Մխիթարյանը հաշիվը բացել է առաջին խաղակեսի ավարտին, իսկ 76-րդ րոպեին վստահորեն ապահովել իր թիմին 3 միավորով: Նախորդ հաղթանակը Դոնեցկի թիմը տոնել է 2011թ մարտի 8-ին 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումում ` 3:0 հաշվով առաջ անցնելով «Ռոմայից»: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդգծել է, որ սա ծանր խաղ էր և բոլորը տեսան, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր: «Սա Ուկրաինայի առաջնությունը չէ: Այս մակարդակում թիմերը լավ կազմակերպված են: Ես գոհ եմ իմ թիմի պաշտպանությունից, քանի որ տղաները գրեթե թույլ չեն տվել, որ մեր դարպասների մոտ վտանգավոր պահեր առաջանան: Երբ պաշտպանությունն ամուր է, միջին գծի ֆուտբոլիստները վստահություն են ձեռք բերում»,-Լուչեսկուի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |