Հենրիխ Մխիթարյան. Հերոս կարելի է համարել մեր ամբողջ թիմը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Նորշելլանդի» դարպասներին երկու գոլ խփած Հենրիխ Խմիթարյանը հրաժարվել է իրեն հերոս համարել և ընդգծել է ամբողջ թիմի ջանքերի նշանակալիությունը: «Բոլորը ինձ կոչում են խաղի հերոս, սակայն ես նման զգացողություն չունեմ: Հերոս է մեր ամբողջ թիմը: Այս արդյունքի համար մենք բոլորս միասին ենք աշխատել: Շատ կարևեր է, որ հաղթել ենք Չեմպիոննների Լիգայում մեր առաջին խաղը»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Այս խաղում դուբլի հեղինակ դարձած ֆուտբոլիստը խոստովանել է, որ Լուչեսկուն իրեն դաշտում որոշակի ազատության իրավունքն է տալիս. «Այդ պատճառով ես հաճույքով միանում եմ գրոհներին: Կարող եմ գոլ խփել, փոխանցում անել, մի խոսքով անում եմ ամեն ինչ, որպեսզի թիմը հաղթի»: Е խմբում «Շախտյորը» հավաքել է 3 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսն» ու «Չելսին» ունեն 1-ական միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |