ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ ԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ11 մարտի 2005 - 08:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն իր հավաստագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը նշել է հայ-վրացական հարաբերությունների ակտիվացումը տարբեր ոլորտներում: Իր հերթին, վրացի դիվանագետը փոխանցել է Ռոբերտ Քոչարյանին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Վրաստանի լավագույն հարեւանն է: Զրուղակիցները քննարկել են նաեւ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |