Քաղաքագետ. Սաֆարովի արտահանձնումը ռազմական գործողությունների վերսկսման պատճառ չի դառնա

Քաղաքագետ. Սաֆարովի արտահանձնումը ռազմական գործողությունների վերսկսման պատճառ չի դառնա

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը չի կարող հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների վերսկսման պատճառ դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սաֆարովի գործը կարելի է համեմատել Սարաևոյում սպանության հետ 1914 թվականին, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակներից մեկը, այն դեպքում, երբ պատճառը վաղուց արդեն հասունացել էր: Նույնն էլ Սաֆարովի արտահանձնման դեպքում, որը ևս մեկ առիթ հանդիսացավ, որոնք շատ էին և մինչ այդ, կան այժմ և դեռ կլինեն»,-հայտարարել է նա:

Իսկանդարյանը նշել է, որ Սաֆարովի գործը ոչինչ չի փոխել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հարաբերակցության մեջ: «Եթե Ադրբեջանը մտադիր լիներ պատերազմ սկսել, կսկսեր և առանց Սաֆարովի: Կամ մի այլ պատրվակ կգտներ՝ հերթական փոխհրաձգությունը, Եվրատեսիլն Ադրբեջանում և այլն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---