Ադրբեջանը նախանձեց Հայաստանում տեղի ունեած զորավարժություններին![]() 20 սեպտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակն անցկացնում է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց կմասնակցի զորքերի բոլոր տեսակների անձնակազմը` ցամաքային զորքեր, ռազմաօդային ուժեր, ռազմածովային նավատորմ, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն: Զորավարժություններն ընթանում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանատարությամբ: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը հաջող կերպով ավարտեցին «Փոխգործակցություն 2012» օպերտատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը մարտական հրաձգությամբ: Զորավարժություններին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Ղազախստանի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Պետք է նշել, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերը: Զորավարժությունների սցենարի համաձայն, ԱԱՀՈՒ ուժերն օգնություն են ցուցաբերում Սևանիա երկրին, որի տարածքային ամբողջականությանը սպառնում են կանոնավոր ավազակախմբերը և ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև հարևան երկրները` Զանգերիան և Բուռնաստանը: Զորավարժություններին մասնակցել են ՀՕՊ միջոցներ և ուժեր, զրահատեխնիկա և հրետանի, ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների սցենարով նաև նախատեսված էր հակաահաբեկչական գործողությունների անցկացում, պատանդների ազատ արձակում, ԱԻՆ ուժերի կողմից պայթյունների և հրդեհների հետևանքների վերացում, ինչպես նաև տուժածներին օգնության ցուցաբերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պահակախմբի կողմից: Զորավարժություններին մասնակցել են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |