Կալանավորներին խոշտանգող վրացի բանտապահներին առայժմ 2 ամսով են նստեցրել20 սեպտեմբերի 2012 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պատիժների կատարման համակարգի աշխատակիցները դատարանի կողմից դատապարտվել են նախնական երկամսյա կալանքի: Ավելի վաղ այդ համակարգի 11 աշխատակիցներ ձերբակալվել էին կալանավորներին կտտանքների ենթարկելու և նվաստացնելու մեղադրանքով, հայտնում է «Միր» հեռուստաալիքը: Թբիլիսիի թիվ 8 բանտի մոտ, որտեղ տեղի է ունեցել սկանդալը, մարդիկ են հավաքվում: Նրանք գալիս են տեսակցության կալանավորների հետ: Դեռ երեկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հանձնարարել էր գաղութի ժամանակավոր ղեկավարությանը արտահերթ հանդիպումներ թույլ տալ կալանավորների մերձավորների հետ: Ցուցակում 900 մարդ ընդգրկվեց: Տեսակցությունները տևել են ամբողջ գիշեր: Նրանց հետ այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին: Գիշերը Թբիլիսիում կրկին բողոքի ակցիաներ են անցել: Մասնակիորեն փակվել են կենտրոնական փողոցները: Մարդիկ պահանջում էին ներքին գործերի նախարարի հրաժարականը: Բողոքի ակցիաները սկսվեցին, երբ տեղական հեռուստաալիքները ցույց տվեցին թիվ 8 բանտում արված տեսագրությունը, որտեղ բանտապահները խոշտանգումների են ենթարկում և բռնաբարում են կալանավորներին: Ձերբակալվել է նաև նկարահանող սպան՝ նա փորձել է երկրից հեռանալ և ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |