2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ գործատուները աշխատողներին սկսել են 6 տոկոսով պակաս վճարել

2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ գործատուները աշխատողներին սկսել են 6 տոկոսով պակաս վճարել

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականի օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 6,6 տոկոսով` կազմելով 121 065 դրամ: Ընդ որում ամսական կտրվածքով աշխատավարձի ցուցանիշը նվազել է 4,1 տոկոսով: Միաժամանակ 2012թ. հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 5,5տոկոս` հասնելով 118 174 դրամի:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. օգոստոսին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 2,3 տոկոսով` կազմելով 100 016 դրամ, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 5,7 տոկոս: Ընդ որում 2012թ. հունվար-հուլիսին 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ պաշտոնյաների աշխատավարձի աճը կազմել է 4,2 տոկոս` հասնելով 93 903 դրամի:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը օգոստոսին կազմել է 6 տոկոս` հասնելով 147 367 դրամի: Ընդ որում 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 2 տոկոս անկում: Միաժամանակ 2012թ. հունվար-օգոստոսին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 5,4 տոկոս` հասնելով 145 241 դրամի:

Իսկ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 7,5 տոկոս` մինչև 97 911 դրամի: Ընդ որում 2012թ. օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 6,8 տոկոս անկում: Միաժամանակ 2012թ. հունվար-օգոստոսին 2011թ. նույն հատվածի համեմատ աշխատավարձերի աճը կազմել է 5,3 տոկոս` հասնելով 95 019 դրամի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---