2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն շրջանի համեմատ Հայաստանից արտահանումն ավելացել է 11,4 տոկոսով![]() 20 սեպտեմբերի 2012 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. հուլիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 469.8 մլն դոլար (193 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 9,1տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշը նվազել է 7,7 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման աճը կազմել է 5,5 տոկոս՝ 3 608.2 մլն դոլար (1 440.6 մլրդ դրամ): Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալը կազմել է 119.3 դոլար (49մլրդ դրամ)` աճելով 0,8 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, ամսվա կտրվածքով այն աճել է 10 տոկոսով: Իսկ 2012թ. հունվար-օգոստոսին 2011թ. նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 921.4 մլն դոլար (368,1 մլրդ դրամ), աճը՝ 11,4 տոկոս: Ներկրման ծավալը 2012թ. օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 350.5 մլն դոլար (144 մլրդ դրամ)՝ ավելանալով 12 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 10 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 2 686.8 մլն դոլար (1 072.5 մլրդ դրամ)` ավելանալով 3.6 տոկոսով: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվար-օգոստոսին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 1 764,4 մլն դոլար կամ 704,4 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |