Թուրքիայի ՆԳ նախարարը պնդում է, որ իրենք «քրդական հարց» չունեն

Թուրքիայի ՆԳ նախարարը պնդում է, որ իրենք «քրդական հարց» չունեն

PanARMENIAN.Net - Թուրքիայում «քրդական հարց» չկա, այլ կա ահաբեկչության խնդիր:Այս մասին Անկարայում հայատարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Նաիմ Իդրիս Շահինը: Ըստ նրա, ներկայիս կառավարությունը երբեք չի հանդուրժի «քրդական հարցի» առկայությունը: «Մենք ջանքեր ենք ներդնում, որպեսզի հաղթահարենք ահաբեկչությունը` տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային և միջազգային ասպեկտներում Ռազմական օպերացիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր զինված «ահաբեկիչները» չեն ոչնչացվել»,-հայտարարել է նա:

Մինչ այդ, սեպտեմբերի 18-ին Թուրքիայի քրդական շրջաններում քուրդ պարտիզանները սպանել են 10 թուրք զինվորի և վիրավորել 60-ին, հաղորդում է firatnews.com:

Թուրքական կառավարությունն արդեն մի քանի անգամ մերժել Քրդական բանվորական կուսակվության հետ բանակցելու առաջարկին` պատճառաբանելով, որ չեն պատրաստվում բանակցություններ վարել «ահաբեկիչների» հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---