ՌԴ ԱԳՆ. «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրների համար![]() 20 սեպտեմբերի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավում ընթացող «Կովկաս-2012» զորավարժությունները սպառնալիք չեն Հարավային Կովկասի երկրներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Զորավարժություններն որևէ մեկի դեմ ուղղված չեն, դրանք միտված են ՌԴ ԶՈւ մարտունակության բարձրացմանը»,-ասել է Լուկաշևիչը ճեպազրույցում: Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել, որ ՌԴ զորավարժությունները երկրի հարավային սահմանների մոտ սպառնալիք են ոչ միայն Վրաստանի, այլ ողջ տարածաշրջանի, այդ թվում նաև Ադրբեջանի կայունությանն ու անվտանգությանը: Լուկաշևիչը նման մտայնությունները «պարանոյա» է անվանել, նշելով, որ ՌԴ սերտ գործընկերային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Զորվարաժությունների առաջին փուլն անցնում է «Ռաևսկի» զորավարժարանում Կրասնոդարի մարզում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |