ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանում Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը![]() 20 սեպտեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ները, «ֆրանսիական դիվանագիտական աղբյուրի» վրա հղումով, հաղորդագրություն են տարածել այն մասին, թե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է հանդիպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ, որը պետք է կայանար սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում: Միևնույն ժամանակ «աղբյուրը» հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանել PanARMENIAN.Net ի թղթակցին Մամեդյարովի հետ հանդիպումից հրաժարվելու մասին հաղորդագրությունը՝ նշելով, որ Նյու Յորք կատարելիք այցի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ, հայտարարել է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |