ԴԱՀԿ-ում տեղի է ունեցել նոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման արարողությունը![]() 20 սեպտեմբերի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողություն: Ինչպես հաղորդում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, Երևանի և մարզային ստորաբաժանումների 8 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները: Շնորհավորելով ծառայության աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և իրենց գործունեությամբ կծառայեն ի բարօրություն մեր պետության և ժողովրդի: Արարողությունից հետո Միհրան Պողոսյանը ՀՀ անկախության տոնի և ծառայությունը պատշաճ կատարելու համար ԴԱՀԿ աշխատակիցներից ոմանց խրախուսել է շնորհակալագրերով և դրամանական պարգևատրումով, մեկին շնորհվել է արտահերթ կոչում, իսկ 6 հարկադիր կատարողի կարգապահական տույժը վաղաժամկետ հանվել է: «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի առթիվ: Մաղթում եմ առողջություն, կամք և վճռականություն հայոց անկախ պետականության ամրապնդման գործում: Միասնական ուժերով մենք կկարողանանք կերտել մեր նորանկախ պետության լավագույն էջերը»,- նշել է Միհրան Պողոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |