Արգենտինայի դեսպանն այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

Արգենտինայի դեսպանն այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

PanARMENIAN.Net - Հայ– արգենտինյան տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու ակնկալությամբ Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան սեպտեմբերի 20–ին եղավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում։ Պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանից Արգենտինա է արտահանվում արհեստական կաուչուկ, հագուստեղեն,կոնյակ և այլն և ներմուծվում է անմշակ ալյումին, միս, ցիտրուսներ, ծխախոտի հումք և այլ ապրանքներ։ Մարտին Սարգսյանը միաժամանկ նշել է, որ ապրանքաշրջանառության ներայիս մակարդակը գոհացնող չէ և հարկավոր է համալիր միջոցառումներ իրականացնել։ Արգենտինացի դիվանագետը առաջարկել է սկսել ճանաչողական սեմինարից, որով գործարարները նոր կապեր կհաստատեն և փոխվստահություն ձեռք կբերեն, ինչը բիզնեսում կարևոր նախապայման է։

 Ուշագրավ
---