ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 600 զինծառայողներ մասնակցել են ՆԱՏՕ-ի ստանդարտներով զորավարժություններին![]() 20 սեպտեմբերի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-20 Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադների ուսումնական կենտրոնում կայացել են եռօրյա զորավարժություններ` ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում: Զորավարժությունների ընթացքում, ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, թեստավորվել է խաղաղապահ բրիգադի հրաձգային բատալյոնի շտաբային վաշտը: Թեստավորումն անցկացրել են արտասատմանում համապատասխան վերապատրաստում անցած և ՆԱՏՕ-ի կողմից հավատարմագրված ՀՀ ԶՈւ սպաները: Վերջիններիս աջակցել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ-պետությունների խորհրդատուների խումբը: Զորավարժություններին որպես դիտորդներ ներկա էին հրահանգիչներ ԱՄՆ Կանզաս նահանգից: Զորավարժություններին մասնակցել է խաղաղապահ բրիգադի 600 զինծառայող, ինչպես նաև ՀՀ ԶՈւ ՌՕՈւ ուղղաթիռներ: Ուղղաթիռների միջոցով ըստ զորավարժությունների սցենարի, իրականացվել է վիրավորների տարհանում, ինչպես նաև պատասխանատվության շրջանում օպերատիվ արձագանքման ուժերի արագ տեղաբաշխում: Զորավարժությունների ավարտից հետո, ՆԱՏՕ-ից և ԱՄՆ –ից ժամանած խորհրդատուների խումբը բարձր է գնահատել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի պրոֆեսիոնալ պատրաստվածությունը` հատուկ ընդգծելով նրանց հրաշալի ռազմական կարգապահությունը: Զորավարժությունների արդյունքում խաղաղապահ բրիգադի հրաձգային բատալյոնի շտաբային վաշտի թեստավորումը կայացած է համարվել, իսկ ստորաբաժանումը` «փոխհամագործակցող»: Հարկ է նշել, որ խաղաղապահ բրիգադի հրաձգային բատալյոնի շտաբային վաշտը «փոխհամագործակցող» է ճանաչվել դեռևս 2010թ առաջին մակարդակում գնահատման ժամանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |