«Ժառանգությունը» դիմել է բոլոր ծաղկաձորցիներին` կոչ անելով իրենց ձայնը տալ նրանց թեկնածու Հովիկ Հակոբյանին![]() 20 սեպտեմբերի 2012 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Ծաղկաձորի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածուն է լինելու Հովիկ Հակոբյանը, հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը: Հաղորդագրությունում նշվում է, որ Ծաղկաձոր քաղաքը Հակոբյանի ծննդավայրն է, ուր նա ապրել է միշտ, բացառությամբ Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում ուսանելու տարիներին (1978-1983թթ.), հետևաբար ծանոթ է թեքաղաքի ձեռքբերումներին և պատրաստ է շարունակել և զարգացնել դրանք, ինչպես նաև խնդիրները, որոնց լուծմանը մտադիր է ձեռնամուխ լինել: «Ժառանգությունը» վստահ է, որ իր թեկնածուի կենսագրությունը և նախընտրական ծրագիրը երաշխավորում են Ծաղկաձորի համար ցանկալի առաջընթաց և զարգացում և կոչ է անում բոլործաղկաձորցիներին ձայնը տալ «Ժառանգության» թեկնածուի օգտին՝ գնահատելով նաև մեր թեկնածուին սատարելու այլոց հայտարարությունները»,-նշվում է կուսակցության հայտարարությունում: Նշվում է նաև, որ կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուներին` որպես Նոր Հաճնում և Աշտարակում «Ժառանգության» կողմից քաղաքային ավագանու անդամներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |