Ծառուկյանն ընտրողներին խոստանում է, որ ԲՀԿ համայնքի ղեկավարները հաշվետու են լինելու իրենց և կուսակցությանը![]() 20 սեպտեմբերի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կապված Հայաստանի մի շարք համայնքներում սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ: «Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ: Սեպտեմբերի 23-ին մեր երկրի մի շարք համայնքներում կայանալու են Տեղական ինքնակառավարմանմարմինների ընտրություններ:Արդյունավետ կառավարման, երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորմանհամար ՏԻՄ ընտրությունները նույնքան կարևոր են, որքան համապետական ընտրությունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմաթիվ համայնքներում առաջադրել է իր թեկնածուներին կամպաշտպանում է անկուսակցական, բայց ժողովրդի վստահությունը վայելող անձանց: Սիրելի հայրենակիցներ,դուք ընտրելու եք ձեր գյուղապետերին, ձեր քաղաքապետերին: Դուք առաջիկա տարիներին ամեն օր շփվելու եքնրանց հետ, ու նաև նրանց բարեխիղճ աշխատանքից է մեծապես կախված ձեր խնդիրների լուծումը: Ես կոչ եմանում ձեզ՝ քվեարկել բացառապես ձեր խղճի և համոզմունքների թելադրանքով: Միայն այդ դեպքում դուքկունենաք պահաջելու իրավունք: Իմ կողմից ես երաշխավորում եմ. ԲՀԿ-ի թեկնածուները մշտապես հաշվետու են լինելու ձեր և կուսակցության առջև: Պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար: Ձեր հարցերն ու դժգոհությունները միշտ հասանելի են լինելու իշխանության ամենավերին օղակներին: Մարդիկ երբեք չպետք է տուժեն վատ աշխատող պաշտոնյայի պատճառով: Անձամբ ես պատրաստ եմմշտապես աջակցել բոլոր բարեխիղճ համայնքապետերին: Մենք պետք է հավատանք, որ մեր քվեարկությամբկարող ենք մեր համայնքից սկսել արդար և ուժեղ Հայաստանի կառուցումը»,-ասվում է ԲՀԿ տարածած հաղորդագրությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |