«Թուրքմենստանի նախագահի գավաթում» Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել

«Թուրքմենստանի նախագահի գավաթում» Հայաստանի Մ-16  տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել էր Թուրքմենստան, որտեղ մեկնարկել է «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը ընգրկվել է A խմբում և անցկացրել է առաջին հանդիպումը և մրցել է Ղրղզստանի դեմ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 3:3 հաշվով: Հայաստանի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆայել Դարբինյանը և Հովհաննես Փանոսյանը, որը ձևակերպել է դուբլ:

Հաջորդ հանդիպումը խմբում հայ ֆուտբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 21-ին Ղազախստանի թիմի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 16:00-ին է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---