Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում Վարդան Միլիտոսյանը գրավել է 5-րդ տեղը

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում Վարդան Միլիտոսյանը գրավել է  5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Սլովակիայի Կոշիցե քաղաքում շարունակվում է աշխարհի ծանրամարտի առաջնությունը երիտասարդների շրջանում: Մինչև 69կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր Վարդան Միլիտոսյանը:

«Պոկում» վարժությունում Միլիտոսյանը բարձրացրեց 130 կգ, իսկ «հրում» վարժությունում՝ 161 կգ: Երկամարտում հայ ծանրորդը ցույց տվեց 291 կգ ցուցանիշ և գրավեց 5-րդ տեղը:

Այդ քաշային կարգում հաղթող դարձավ Ջավադ Մուհամմեդ Կարրանը Իրաքից: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին առաջնությունում հանդես կգան Դավիթ Թաթոյանը և Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---