Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Ֆրանսիական զարգացման գործակալության հետ![]() 21 սեպտեմբերի 2012 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումների շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր որդեգրած քաղաքականության համատեքստում` կարևորում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և պատրաստակամ է քննարկելու քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրային առաջարկներ: «Երևանի քաղաքապետը բազմիցս է նշել, որ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև առկա են հաջողված համագործակցության օրինակներ: Այս դեպքում ևս, կարծում եմ, կստացվի լավ համագործակցություն, հատկապես հաշվի առնելով, որ 2011 թվականին ՀՀ կառավարության և գործակալության միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը նման հնարավորություն ընձեռում է»,-նշել է քաղաքապետի տեղակալը: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Ֆրանսիական զարգացման գործակալության ասիական բաժնի փոխտնօրեն Լորեն Ամարը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և մատնանանշել է այն հիմնական ուղղությունները, որտեղ գործակալությունն ակնկալում է քաղաքապետարանի հետ ակտիվ փոխգործակցություն: Մասնավորապես առանձնացվել են հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման ու ջրահեռացման, ինչպես նաև վարչական շրջանների բարեկարգման ու աղբի և կոշտ թափոնների մշակման ոլորտները: Վահե Նիկոյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում նշված ոլորտներում բարեփոխումների ծրագրերի մշակման ուղղությամբ և այժմ էլ, ակնկալվում է, որ այդ ուղղությամբ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն հստակ ծրագրեր: Հանդիպման ավարտին հյուրերն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել քաղաքապետարանի աշխատակազմին ՀՀ Անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |