ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՈՒՂԻՆ, ՍԱԿԱՅՆ` ՈՐՊԵՍ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ12 մարտի 2005 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուժային ուղին, սակայն, որպես` ծայրահեղ միջոց, շաբաթ օրը հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք ցանականում ենք լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով: Սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք պատրաստ ենք նաեւ հակամարտության կարգավորման այլ ուղի բռնել: Մինչեւ վերջին պահը մենք պատրաստ ենք բանակցել, եթե պահպանվի հակամարտության խաղաղ կարգավորման գոնե 50 տոկոս հույսը»,-հայտարարել է Ալիեւը: «Պարզ է, որ պատերազմը դա հումանիտար աղետ է: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք նաեւ պատերազմի»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը: Ալիեւը նշել է, որ «ընդհանուր առմամբ մենք զգում ենք միջազգային հանրության աջակցությունը» եւ ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի գծով վերջերս ԵԽԽՎ կողմից ընդունած բանաձեւին: «Առաջին անգամ եվրոպական կազմակերպությունը ճանաչել է Հայաստանը որպես ագրեսոր, դատապարտել է էթնիկ զտումների անցկացումը, ինչը լավ հիմք է ստեղծել բանակցությունների համար»,-գտնում է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել |