Տ. Ուրիխանյան. ԲՀԿ-ն համագործակցության կգնա, եթե կարողանա սեփական քաղաքականությունը վարել

Տ. Ուրիխանյան. ԲՀԿ-ն համագործակցության կգնա, եթե կարողանա սեփական քաղաքականությունը վարել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է տարբեր ԶԼՄ_ներում տեղ գտած հրապարակումները ԲՀԿ և ՀՀԿ հարաբերությունների մասին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր (21.09.2012թ.) «Իրավունք» թերթում լույս տեսած «Մենք ՀՀԿ-ի հետ մրցակցության մեջ չենք» վերնագրով հրապարակման առնչությամբ, ինչպես նաև վերջերս տարբեր էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներում ոչ լիարժեք արտաբերված մեկնաբանությունների, կամ խեղաթյուրումների առթիվ հայտարարում ենք.

Լրագրողների բոլոր տեսակի հարցադրումներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համատեղ, մասնակի կամ ամբողջական կառավարում ստանձնելու հավանականության հետ կապված տրվել է և տրվում է մեկ պատասխան, այն է՝ միշտ պատրաստակամություն ենք հայտնել պատասխանատվություն ստանձնելու և իրականացնելու մեր ընտրողներին տրված խոստումները այն պարագայում, եթե հնարավորություն ունենանք իրականացնելու մեր սեփական քաղաքականությունը, շարժվել մեր ուրույն կուրսով և եթե կաշկանդված չլինենք մեզ առաջարկվող, կամ հրամցվող որևէ նախապայմանով կամ պարտադրանքով: Ցանկացած այլ ինտրիգ առաջացնող, ենթատողեր պարունակող ու մեր դիրքորոշման վրա ստվեր նետող ձևակերպումներ ընդունելի չեն»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---