Մոսկվայում բացվել է «Սերգեյ Փարաջանով. Տունը, որտեղ ես ապրում եմ» ցուցահանդեսը

Մոսկվայում բացվել է «Սերգեյ Փարաջանով. Տունը, որտեղ ես ապրում եմ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Կինոդասական Սերգեյ Փարաջանովի՝ լուսանկարներից, նկրաներից ու տոնածառի զարդերից պատրաստված կոլաժներն ու ասամբլյաժները կներկայացվեն Մոսկվայի «Նովի Մանեժ» ցուցասրահում այսօր բացված ցուցահանդեսի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փարաջանովի երևանյան թանգարանից ընտրվել են նրա 70 աշխատանքներ, հիմնականում 1970-80-ականների, երբ Փարաջանովը, հնարավորություն չունենալով կինո նկարահանել, իր ստեղծագործությունները ստեղծում էր այն ամենից, ինչ ընկնում էր ձեռքի տակ:

Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---