Մանուել Սարգսյանց՝ ոչ այնքան հայտնի համաշխարհային մեծություն22 սեպտեմբերի 2012 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Լայն շրջանակներին ոչ այնքան հայտնի արևմտյան մտավորականներից է Մանուել Սարգսյանցը, որը հայտնի պատմաբան ու սոցիոլոգ է, Ռուսաստանի, Լատինական Ամերիկայի, Հարավ-Արևելյան Ասիայի ժողովրդական սոցիալիզմի կրոնական ակունքների հետազոտող: Ազգությամբ հայ գիտնականը ծնվել է 1923թ. հետհեղափոխական Բաքվում, մեծացել է Պարսկաստանում, կրությունը ստացել է ԱՄՆ-ում: Այսօր նա ապրում և աշխատում է Մեքսիկայում, գրում է Terra America-ն: Չնայած փայլուն կրթությանը, Սարգսյանցի ակադեմիական կարիերան հազիվ թե հաջող կարելի է համարել: Պատճառը նրա ակադեմիական հետաքրքրություններն են: Գիտնականին միշտ հետաքրքրել են այն թեմաները, որոնք ինչ-ինչ պատճառներով տաբուի տակ էին արևմտյան ակադեմիական շրջանակներում: Ռուսաստանում Սարգսյանցի ամենահայտնի գիրքը «Գերմանական ֆաշիզմի անգլիական արմատներն» են, որը գրվել է անգլերեն, սակայն այդպես էլ լույս չի տեսել Մեծ Բրիտանիայում, այլ միայն Իռլանդիայում և Հնդկաստանում: Ռուսերեն այն լույս է տեսել 2003-ին: Ավելին, այդ գրքի պատճառով նրա դեմ երկու քրեական հայց է հարուցվել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |