«Հրապարակ». Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը թոշակի է անցնում

«Հրապարակ». Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը թոշակի է անցնում

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը կհեռացվի աշխատանքից, նա անցնում է վաստակած հանգստի`կենսաթոշակի: Թերևս դա էր պատճառը, որ օրերս Սերժ Սարգսյանն Անկախության 21-ամյակին ընդառաջ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրեց Բազազին:

Այսուհետ պարոն Մելքոնյանը հանգիստ կարող է հրապարակախոսությամբ զբաղվել «Ֆեյսբուքում», և ոչ ոք այլևս չի հանդգնի մեղադրել նրան, որ աշխատանքային ժամին, իր ծառայությամբ զբաղվելու փոխարեն, ինտերնետում է անցկացնում: Միայն թե Վովա Գասպարյանը պետք է նոր միտինգացրիչ գտնի, այնպիսին, ինչպիսին այդ գործում անփոխարինելի Բազազն էր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---