Անկախության օրվա առթիվ հայ ժողովրդին իր բարեմաղթանքներն է հղել ԱՄՆ նախագահը![]() 22 սեպտեմբերի 2012 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ Իմ ջերմագին բարեմաղթանքներն եմ հղում Ձեզ և հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ի ազգային տոնի առթիվ: Հայաստանը թևակոխում է իր անկախության 22-րդ տարին, ինչը նշանավորվում է մեր երկու երկրների ու ժողովուրդների միջև ամուր ու տևական կապերով: Միացյալ Նահանգները հաստատակամորեն պատրաստ է աջակցել Հայաստանի շարունակական տնտեսական զարգացմանն ու ժողովրդավարացմանը և լիահույս է, որ առաջիկա տարիներին մեր սերտ գործընկերությունն առավել կընդլայնվի: Ժողովրդավարությունը, բարեկեցությունը և խաղաղությունը Ձեր երկրում խորացնելու մեր աշխատանքներից զատ՝ մեր համագործակցությունը ներառում է նաև համատեղ ջանքեր ընդդեմ համընդհանուր մարտահրավերների, և մենք խորապես արժեվորում ենք Հայաստանի մասնակցությունն անվտանգությանն ուղղված միջազգային առաքելություններին Աֆղանստանում ու Կոսովոյում, որտեղ քաջարի հայ զինվորները ծառայում են ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ ամերիկյան ուժերի հետ միասին: Ամերիկան նաև մեծապես հարստացել է հայկական ծագում ունեցող ամերիկյան քաղաքացիների ներդրումների շնորհիվ և այսօր՝ այս տոնի առիթով, մենք միասին նշում ենք նաև մեր ժողովուրդների միջև եղած երկարամյա բարեկամական կապերը: Բոլոր ամերիկացիների անունից ես իմ սրտաբուխ շնորհավորանքներն եմ հղում այս կարևոր տոնի առթիվ»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |