Մեկնարկել է «Դպրոց- կենտրոնների միության» հաշվետու կլոր սեղան-քննարկումը

Մեկնարկել է «Դպրոց- կենտրոնների միության» հաշվետու կլոր սեղան-քննարկումը

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 22-ին Երևանում իր մեկնարկն ազդարարեց «Դպրոց- կենտրոնների միության» հաշվետու կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ և այլոք:

«Նախարարությունը դիտարկում է այս նորաստեղծ ցանցը որպես գործընկեր, որին պատրաստ է որոշակի առաքելություններ պատվիրակել, այն է հարթակ հանդիսանալ Հայաստանի կրթական համակարգի փոփոխությունների գեներացման և տարածման համար»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, մասնագետներն իրենք հաճախ ընդհանուր հայտարարի չեն գալիս այս կամ այն կրթական հարցի կապակցությամբ, և իրենք կարիք ունենք համախմբվել Հայաստանում գործող դպրոցների շրջանակում համապատասխան մասնագիտական միտքը օգտագործել, որպեսզի նախարարությանն էլ ավելի հեշտ լինի աշխատել և ստեղծել իր քաղաքականությունը: Կլոր սեղանի քննարկման թեմաներից են ուսուցչի էթիկայի նորմերի մշակումը, դպրոցի զարգացման ծրագրի ուղեցույցի ստեղծումը և այլն:

«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության առաքելությունն է նպաստել Հայաստանում կրթական համակարգի զարգացմանը` կրթական ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---