Չեխիայում քննարկվել են հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

Չեխիայում քննարկվել են հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործի մանրամասները` նշելով, որ Հայաստանը, չնայած դրա հետևանքով առաջացած դիվանագիտական խորը ճգնաժամի, հավատարիմ է մնում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը: Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև բարձրաստիճան փոխայցելությունների հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---