Անհայտները կոտրել են Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը22 սեպտեմբերի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Անհայտները կոտրել են Մհեր Մկրտչյանի կավե արձանի մատը: Դերասանի արձանը` Եղիշե Չարենցի արձանի հետ միասին տեղադրվել էր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 20-ին: Քանի որ նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանինն էր` հուսով ենք, որ մոտ օրերս արձանը կվերականգնվի: Մկրտչյանը «01-99» ֆիլմի իր հայտնի տակառիկով է: Երևանի քաղաքապետարանի այս անակնկալի նպատակն է ստեղծել գեղեցիկ միջավայր և վերականգնել այն մթնոլորտը, որը նախկինում կար Երևանում: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավից: Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ` մինչ Էրեբունի-Երևան տոնակատարությունը, մեր մյուս մեծերի նման արձաններ կտեղադրվեն Երևանի տարբեր հատվածներում գտնվող նստարաններին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |