Դանիայում հանդիսավոր կերպով տոնել են ՀՀ Անկախության 21-ամյակը22 սեպտեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի Խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր ելույթում նշեց, որ անկախությունից հետո ստեղծված ծանր պայմաններում հայ ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել մարտահրավերներին և ունակ է առաջ շարժվել: Դեսպանն անդրադարձավ այն փաստին, որ ցանկացած ժողովուրդ և պետություն հաջողակ և բավականաչափ ուժեղ է միայն այն դեպքում, երբ ունի հաջողակ բարեկամներ և վստահելի գործընկերներ` հավելելով, որ դեսպանության առաջնահերթություններից է «ի ցույց դնել Հայաստանի կորովը հաստատելու երկարաժամկետ և հեռահար հարաբերություններ Դանիայի` որպես հուսալի և հավատարիմ գործընկերոջ հետ»: Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ համերգ հայ և դանիացի երաժիշտների մասնակցությամբ, կատարվեցին հայկական և միջազգային երաժշտության ջազային մշակումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |