ՀՕՖ-ը 2013-ին Հայաստանում սպասարկման ոլորտում կստեղծի մինչև 1000 աշխատատեղ22 սեպտեմբերի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին կառավարությունում վարչապետը նշել է. «Մենք մեծապես կարևորում և բարձր ենք գնահատում ՀՕՖ-ի գործունեությունը, որը Հայաստանում իրականացրել է բազմաթիվ մարդասիրական և բարեգործական աշխատանքներ»: Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նախ շնորհավորել է վարչապետին Հայաստանի անկախության տոնի առթիվ և նշել, որ ՀՕՖ-ը պատրաստ է շարունակել իր առաքելությունը` նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ: Այնուհետև Հայ օգնության ֆոնդի ատենապետ Ռենդի Սապահ-Գուլյանը կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում սպասարկման ոլորտում իրականացվելիք ներդրումային ծրագիրը: Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և վստահեցրել, որ կառավարությունը խթանում է նման ծրագրերը ու պատրաստ է օժանադակություն ցուցաբերել կատարվելիք աշխատանքների ընթացքում: Ռենդի Սապահ-Գուլյանը տեղեկացրել է, որ հաջորդ տարի կառուցվելիք կենտրոնը սպասարկման ոլորտում կապահովի 400-ից մինչև 1000 աշխատատեղ` սպասարկելով անգլերեն և ռուսերեն լեզուներով հաղորդակցվող սպառողներին: Վարչապետն առաջարկել է նաև ուշադրություն դարձնել արաբախոս սպառողների ուղղությամբ, քանի որ Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով բազմաթիվ արաբախոս սփյուռքահայեր վերադառնում են Հայաստան, ուստի պետք է հաշվի առնել նաև աշխատաշուկայում վերջիններիս ներգրավելու հարցը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ՀՕՖ-ի գործունեությանը, մասնավորապես, կրթական և առողջապահական բնագավառներում իրականացվող ծրագրերին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |