23 սեպտեմբերի 2012 - 15:38 AMT
Իրանը մեղադրել է Siemens-ին ատոմային արդյունաբերության համար պայթյունավտանգ սարքավորումներ մատակարարելու մեջ

Իրանը մեղադրել է գերմանական Siemens մեքենաշինական ընկերությանը` իրանական ատոմային արդյունաբերության համար պայթուցիկների հիման վրա պատրաստված սարքավորումներ մատակարարելու մեջ: Ենթադրվում է, որ սարքավորումները նախատեսված էին դիվերսիոն գործխողությունների համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալադինա Բորդուժերդին:

Նա հայտարարել է, որ անվտանգության ծառայությանը հաջողվել է կանխել նախապատրաստվող դիվերսիան: Ըստ նրա, պայթյունը նախատեսվում էր իրականացնել ամբողջ համակարգը վթարի ենթարկելու ակնկալիքով: Նա ընդգծել է, որ սարքավորումը մատակրարող ընկերությունը պետք է պատասխան տա նման քայլի համար:

Գերմանական մեքենաշինական հսկան այսօր հերքել է իրանական օրենսդրի մեղադրանքները, հաղորդել է Բի-բի-սիի բրիտանական ռադիոկայանը: