ԱՄՀ նախկին ղեկավարից կհանվեն խմբային բռնաբարության մեղադրանքները

ԱՄՀ  նախկին ղեկավարից  կհանվեն խմբային բռնաբարության մեղադրանքները

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի դեմ գործը կարող է փակվել, հաղորդում է Reuters-ը: Նա մեղադրվում էր խմբային բռնաբարության մեջ:

Բելգիացին, ով ֆինանսիստին մեղադրում էր, որ նա 3 ընկերների հետ կոպիտ կերպով ստիպել է նրան խմբային սեքսով զբաղվել, փոխել է ցուցմունքները: Այժմ կինը պնդում է, որ նրանք «սեքսուալ խաղեր էին խաղում»:

Բացի Ստրոսս-Կանից, գործ է հարուցվել նաև ձեռներեցներ Ֆաբրիս Պաշկովսկու և Դավիժ Ռոկեի նկատմամբ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ստրոսս-Կանը ձերբակալվել է 2011թ մայիսի 14-ին Նյու Յորքում` հույարնոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---