Բարաք Օբաման պատասխանել է Ռոմնիի` Իրանի վերաբերյալ քննադատությանը

Բարաք Օբաման պատասխանել է Ռոմնիի` Իրանի վերաբերյալ քննադատությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ պատասխան է տվել առաջիկա նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիին ` կապված արտաքին քաղաքականությունում անորոշության վերաբերյալ կշտամբանքների հետ: «Եթե նահանգապետն առաջարկում է մեզ ևս մեկ պատերազմ սկսել, ապա թող հենց այդպես էլ ասի»,-ասել է նա Սի-բի-էս հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միթ Ռոմնին բազմիցս ասել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը Իրանի նկատմամբ ոչ բավարար կոշտ քաղաքականություն է վարում և չի կատարում Իսրայելի պաշտպանությունն ապահովելու իր դաշնակցային պարտավորությունները:

Ռոմնին սխալ է համարել այն, որ Օբաման հրաժարվել է հանդիպել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին` Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանի ընթացքում: Սպիտակ տունը հայտարարել է, որ նման որոշումը կապված է Օբամայի խիստ նախընտրական գրաֆիկի հետ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---