Կատալոնիայի անջատողական շարժումը պատրաստվում է էլ-կլասիկոն վերածել անկախության համար պայքարի

Կատալոնիայի անջատողական շարժումը պատրաստվում է էլ-կլասիկոն վերածել անկախության համար պայքարի

PanARMENIAN.Net - Կատալոնիայի անջատողական շարժումը, որը կողմ է Իսպանիայից ինքնավարություն ստանալուն, 20 minutos պորտալի տեղեկություններով, պատրաստվում է «Բարսելոնա»-«Ռեալ» խաղը վերածել Մադրիդից անկախանալուն ուղղված բողոքի ակցիայի: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին: «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը այս կերպ է մեկնաբանել այս իրադարձությունը. «Ակումբում կա ժողովրդի մի հատված, որը միշտ մեզ հետ կլինի»:

Հայտնի կատալոնացի թենիսիստ Կարլոս Մոյյան հայտարարել է. «Ես իհարկե հայրենաղսեր եմ, սակայն կարծում եմ, որ սխալ է սպորտային թիմը քաղաքական պայքարի գործիք դարձնելը: Սպորտը ոչ մի ընդհանրություն չպետք է ունենա քաղաքականության հետ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---