Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը![]() 24 սեպտեմբերի 2012 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը: 2003թ.-ից ի վեր «Տեղեկատվության ազատաության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ նախաձեռնել է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատելու համար Հայաստանում գործող գերատեսչությունների հրապարակային և բաց աշխատանքը, և քննադատելու փակ և գաղտնի աշխատաոճը: Դրական մրցանակակիրներին հանձնվում են ոսկե բանալիներ` որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ բացասական մրցանակակիրներին` կողպեքներ` որպես գաղտնիության խորհրդանիշ: Մրցանակակիրներին որոշում է տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից, լրագրողներից, ոլորտի փորձագետներից կազմված անկախ ժյուրին: Ժյուրիի անդամներն ամփոփում են իրենց և ԻԱ կենտրոնի մոնիտորինգների արդյունքները, քննարկում են նաև կենտրոնի եռամսյակային Սև ցուցակները, որում ընդգրկվում են տեղեկություն ստանալու իրավունքը խախտած պաշտոնյաներն ու գերատեսչությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |