Անցած շաբաթ հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են![]() 24 սեպտեմբերի 2012 - 12:03 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |