ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՄԱԱՐԿՈ ԿԼԵՄԵՆՏԵԻ ՀԵՏ15 մարտի 2005 - 08:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ նորանշանակ ռազմական կցորդ Մաուրո Սկաչան եւ նրա տեղակալ Կուկու Ջանգավինոն: «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իտալիա այցից հետո նոր էջ է բացվել հայ-իտալական հարաբերություններում: Համոզված եմ, որ ռազմական ոլորտում եւս կկարողանանք հասնել հաջողությունների»,- նշել է Մ.Կլեմենտեն: Սերժ Սարգսյանն իր հերթին ընդգծել է զգալի առաջընթացը հայ-իտալական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններում: «Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել Հռոմի, Իտալիայի դերը մեր պատմության մեջ: Եվս մեկ անգամ համոզվում եմ, որ Իտալիայում հայկական մշակույթն այսօր էլ զարգանում է: Այս դրական ֆոնի վրա մենք պարտավոր ենք զարգացնել նաեւ ռազմական համագործակցությունը: Կարծում եմ, որ անպայման հաջողության կհասնենք»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը: Ռազմական կցորդ Մ.Սկաչան պատրաստակամություն է հայտնել Հայաստանում իր գործունեության ընթացքում աշխատել հայ-իտալական ռազմական բնագավառում սերտ համագործակցությանը նպաստելու ուղղությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |